Սոչիի` Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու և ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը` ասված է համաժողովի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որի տեքստն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը` ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում` ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հունվարի 30- փետրվարի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը:
Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա` ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը մտադիր չէ բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ ճաշի սկզբին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է սիրիական հակամարտությունը և Իրանի դերը Մերձավոր Արևելքում, իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ գործընթացը: Նրանք քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը առևտրի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, վաղը, փետրվարի 1-ի ցերեկը, փետրվարի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում, սպասվում է թույլ ձյուն:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...